Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Գուցե պատասխանե՞ս Իլհամին

Գուցե պատասխանե՞ս Իլհամին
03.11.2025 | 17:18

Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք` «խաղաղություն եք հաստատել» ու զբաղված եք Թալինի ՔՊ շոուով, բայց Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է. «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։ Միգուցե պատասխանե՞ք, թե պարտադիր հա՛յ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան՝ «կոշիկ լիզող», «վնգստացող» ու նման արտահայտություններով:

Արման Թաթոյան

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ